Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ռազմական կադրերի պատրաստման ոլորտում համագործակցությունը![]() 29 նոյեմբերի 2011 - 12:18 AMT PanARMENIAN.Net - 2011թ. նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ գնդապետ Ե.Վասիլևին: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, նկատի ունենալով ՀՀ և ՌԴ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ընդհանուր մոտեցումները, հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռուսաստանի բուհերում ուսուցման կազմակերպման և կատարելագործման խնդիրները, կրթության և կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները` ռազմական կրթական համակարգերի համատեղելիության ապահովման նպատակով կողմերը կարևորեցին զինվորական կադրերի պատրաստման ծրագրերի, որակավորման բնութագրերի պահանջների համակարգման աշխատանքների շարունակման, ինչպես նաև զինծառայողների ուսուցման մեթոդների նկատմամբ մոտեցումների մշակման անհրաժեշտությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |