Ֆերնանդո Վերդասկո. Արգենտինան պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել Դևիսի գավաթը նվաճելու համար![]() 29 նոյեմբերի 2011 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Իսպանացի թենիսիստ Ֆերնանդո Վերդասկոն խոստովանել է, որ Արգենտինայի հավաքականը լուրջ մրցակից կլինի Դևիսի գավաթի եզրափակչում, որը կանցնի դեկտեմբերի 2-4 Սեվիլիայում: «Հասկանալի է, թե որքան է Դավիթ Նալբանդյանը ցանկանում հաղթել Դևիսի գավաթի մրցաշարում, այնպես որ նրանք բոլոր ջանքերը կգործադրեն դրա համար: Իսպանիայի հետ մեկտեղ Արգենտինան նույնպես հզոր ուժ է»,-Վերդասկոյի խոսքերն է մեջբերում gotennis.ru-ն: Ըստ թենիսիստի, Իսպանիան անպարտելի է, նույնիսկ եթե նրանք ներկայացնեին համաշխարհային վարկանիշի Թոփ-4-ը: «Նման թիմեր ուղղակի գոյություն չունեն, ուստի սպորտում ամեն ինչ հնարավոր է: Հարկավոր է լավ աշխատել, նվաճելու համար Դևիսի գավաթը»: Արգենտինան երք անգամ՝ 1981, 2006 և 2008թթ. խաղացել է Դևիսի գավաթում, սակայն, այդպես էլ չի կարողացել նվաճել պատվավոր տիտղոսը: Ընդ որում, 2008թ. թիմը զիջել է եզրափակչում իսպանացիներին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |