Բաշինջաղյանի կտավը չվաճառվեց Christie's-ում![]() 29 նոյեմբերի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահայտնի աճուրդի տներից մեկում` Christie's-ում նոյեմբերի 28-ին տեղի ունեցած աճուրդում չվաճառվեց 19-րդ դարի հայտնի հայ բնանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի «Թիֆլիս. ճանապարհ» կտավը: Նկարի նախնական գինը կազմում էր 60.000 ֆունտ ստեռլինգ: Գ. Բաշինջաղյանը (1857-1925) ծնվել է Վրաստանի Սղնախ քաղաքում` մանր վաճառականի ընտանիքում: Սովորել է Թիֆլիսում, Ս. Պետերբուրգում: Նա համարվում է առաջին դասական հայ բնանկարիչը: Վաղ շրջանի գործերից են. «Լեռնային պեյզաժ», «Կեչիների պուրակ», «Սևանը գիշերով», «Ամպամած եղանակ»: 1899 – 1901 թթ. ապրել է Ֆրանսիայում և մեծապես ազդվել է ֆրանսիացի իմպրեսիոնիստների ստեղծագործություններից: Այս շրջանի ստեղծագործություններից են. «Խաղաղված ծով», «Փարիզի արվարձաններ: Մեդոն» և այլն: Նկարիչ լինելուց զատ Գ. Բաշինջաղյանը նաև գրող էր և հասարակական գործիչ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |