«ՀԿԵ» ՓԲԸ-ն և «BFI» ՍՊԸ-ն ստորագրել են երկաթուղային բեռնափոխադրումների կարգավորման մասին պայմանագիրը![]() 29 նոյեմբերի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը և «Black Sea Ferry and Investments» (BFI) ՍՊԸ գլխավոր տնօրեն Խոկիմ Մատչանովն երեկ երեկոյան ստորագրեցին երկաթուղային բեռնափոխադրումների կարգավորման մասին պայմանագիրը: Համաձայն սույն պայմանագրի, «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Black Sea Ferry and Investments» ընկերությանը կտրամադրի իր շարժակազմը Հայաստանի համար նախատեսված բեռների տեղափոխման նպատակով, ինչպես նաև մատուցելու է երկաթուղային բեռնափոխադրումների գործընթացի կարգավորման ծառայություններ: Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ՀԿԵ-ն` որպես համազգային տրանսպորտային ընկերություն, հատուկ ուշադրություն է դարձնում Կովկաս նավահանգիստ-Փոթի նավահանգիստ-Կովկաս նավահանգիստ ծովային լաստանավային երկաթուղային գծի օպերատոր հանդիսացող «Black Sea Ferry and Investments» ՍՊԸ-ի հետ ռազմավարական համագործակցության զարգացմանը: Հիշեցնենք, որ նշված երկաթուղային լաստանավային գծով է Հայաստան ներկրվում բեռների մեծ մասը: BFI – ն հանդիսանում է մի քանի երկաթուղային լաստանավային ուղղղությունների օպերատոր` օրինակ, «Կովկաս-Փոթի» և «Կովկաս-Սամսուն» Սև ծովում, «Ուստ Լուգա - Բալթիյսկ» և «Ուստ Լուգա – Զասնից» Բալթիկ ծովում, որտեղ շահագործում է «Սմաթ», «Ֆերուզ» և «Պետերբուրգ» երկաթուղային լաստանավեր: Կովկաս լաստանավ – Փոթի լաստանավ – Հայաստանի Հանրապետություն միջազգային տրանսպորտային միջանցքը թույլ է տալիս սեղմ ժամկետներում և նվազագույն ծախսերով կազմակերպել դեպի Հայաստան բեռնափոխադրումների գործընթացը: Այս լաստանավային ուղղության վրա գործում է ունիվերսալ երկաթուղային-լաստանավային «Սմաթ» նավը: Նավի տարողությունը կազմում է 50 ցիստերն (50 ցորենի վագոն) կամ 40 ունիվերսալ փակ վագոն, 21220 ֆութանոց կոնտեյներ: Տարեկան «Կովկաս-Փոթի» գծի վրա գործող BFI ընկերության նավերն երկու ուղղություններով իրականացնում են 40 ռեյսեր և փոխադրում են 1500 վագոն բեռ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |