Միխայիլ Սահակաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն օրինակելի են![]() 29 նոյեմբերի 2011 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Կովկասի բոլոր երկրների շահերից է բխում տարածաշրջանի միավորումը: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն օրինակելի են: Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ մեր հայեցակարգը հիմնված է Կովկասի միասնական հայեցակարգի վրա: Ես վստահ եմ, որ Կովկասում առկա բոլոր հակամարտությունները ուժային կայսրության կողմից են հրահրված, որի հիմնական սկզբունքն է բաժանել և իշխել: Կովկասի բոլոր երկրների շահերից բխում է քաղաքական համագործակցության ստեղծումը: Դա անպայման կիրագործվի»,- հայտնել է Սահակաշվիլին: Նրա խոսքով` միասնական Կովկասի մասին գաղափարը վերաբերում է Կովկասի բոլոր երկրներին: Վրաստանի նախագահը վստահ է, որ Կովկասին արհեստականորեն փաթաթված հակամարտությունը վաղ, թե ուշ կկարգավորվի, հաղորդում է Գրուզիա Online-ը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |