Ռալֆ Յիրիկյանը նախագահության թեկնածո՞ւ է![]() PanARMENIAN.Net - ՄՏՍ-ը 90 մլն դոլարի վարկ է տրամադրել իր հայկական «դուստր» ձեռնարկության՝ «Ղ-Տելեկոմի» համասեփականատեր լիբանանյան Ֆաթուշների ընտանիքին, գրում է CNEWS օնլայն հանդեսը: Շուկայի մասնակիցները չեն բացառում, որ վարկը կարող է հարկավոր լինել Ֆաթուշների բարեկամ՝ «Ղ-Տելեկոմի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի քաղաքական հավակնությունների իրագործման համար, որին համարում են որպես Հայաստանի նախագահի հնարավոր թեկնածու: Միաժամանակ ՄՏՍ-ը մինչև 2016թ. երկարացրել է երկու օպցիոն համաձայնագրերը՝ Ֆաթուշների ընտանիքից «Ղ-Տելեկոմի» բաժնետոմսերի 20 տոկոսը գնելու վերաբերյալ: 2007թ. ՄՏՍ-ը Ֆաթուշներից գնեց International Cell Holding օֆշորային ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 260 մլն եվրոյով (361,1 մլն դոլար)՝ հաջորդ 3 տարիներին հավելելով ևս 50 մլն եվրո (69 մլն դոլար): Այն ժամանակ էլ կողմերը կնքեցին call- и put-օպցիոններ մնացած 20 տոկոս բաժնետոմսերի համար: Առաջինը թույլ է տալիս ՄՏՍ-ին գնել այդ փաթեթը, երկրորդը իրավունք է տալիս Ֆաթուշներին վաճառել ՄՏՍ-ի բաժնետոմսերը: Երկու օպցիոն համաձայնագրերի ժամկետը սպառվում էր 2012թ.: Ըստ նոր պայմանավորվածությունների, call-օպցիոնի իրականացման դեպքում ՄՏՍ-ը կկարողանա մնացած գումարը հաշվել Ֆաթուշների պարտքի դիմաց: Իսկ put- օպցիոնը Ֆաթուշները կկարողանան իրացնել միայն վարկերի դիմաց վճարելուց հետո: «Ղ-Տելեկոմի» մրցակից ընկերությայն աղբյուրի համաձայն, վարկը կարող է հարկավոր լինել Ֆաթուշների բարեկամ՝ «Ղ-Տելեկոմի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի քաղաքական հավակնությունների իրագործման համար: Յիրիկյանը 2001թ. ժամանեց Արցախ, որտեղ գլխավորեց Ֆաթուշների ստեղծած միակ հեռահաղորդակցային «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերությունը: 2004թ. ՀՀ իշխանությունները զրկեցին «ԱրմենՏել» ընկերությանը մենաշնորհից՝ լիցենզիա տրամադրելով «Ղ-Տելեկոմին»: Դա լուրեր առաջարեց այն մասին, որ իր շահը ընկերությունում ունեին այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Այժմ «Ղ-Տելեկոմը» ՄՏՍ-ի միակ դուրստ ձեռնարկությունն է ԱՊՀ-ում, որտեղ ռուսական ընկերությունը չի փոխել մենեջմենթը ակտիվը ձեռք բերելուց հետո: CNews-ի զրուցակիցը նշում է նաև մեկ այլ առանձնահատկություն՝ այս ընկերությունը մյուսներից շատ է ծախսում բարեգործության վրա, որի աղբյուրը կարող են լինել լիբանանահայերի հանգանակած գումարները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |