Հայաստանի նախագահը տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ կոնկրետ քայլերի կոչ է արել![]() 29 նոյեմբերի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանում խնդիրների լուծումը հնարավոր է միայն բանակցությունների ճանապարհով: Այդ մասին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք պետք է բանակցություններ վարենք և այդ ճանապարհով լուծենք առկա խնդիրները, քանի որ մենք կոչված ենք ապահովելու մեր ժողովուրդների անվտանգ կյանքը»,- ընդգծել է նա: Սերժ Սարգսյանը կոչ է արել տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել: «Կարծում եմ, որ միայն բանակցությունների ճանապարհով մենք կկարողանանք նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում, ինչը կարող է նպաստել մեր հետագա զարգացմանը»,- ասել է ՀՀ նախագահը, հաղորդում է Գրուզիա Online-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |