Ֆելիսիանո Լոպես. Արգենտինան այն հավաքականներից է, որոնք ի զորու են հաղթել Իսպանիային գրունտային կորտերում

Ֆելիսիանո Լոպես. Արգենտինան այն հավաքականներից է, որոնք ի զորու են հաղթել Իսպանիային գրունտային կորտերում

PanARMENIAN.Net - Իսպանիայի հավաքականի թենիսիստ Ֆելիսիանո Լոպեսը գտնում է, որ Արգենտինայի հավաքականը կարող է լուրջ անախորժություններ բերել իր թիմին Դևիսի գավաթի եզրափակչում: Իսպանիայի և Արգենտինայի հավաքականների միջև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 2-4 Սեվիլիայում:

«Իհարկե, մեր հավաքականն այդ դիմակայության ֆավորիտն է: Սակայն Արգենտինան այն սակավաթիվ հավաքականներից է, որոնք ի զորու են հաղթել մեզ գրունտային կորտերում»,- ասել է Լոպեսը, հաղորդում է gotennis.ru-ն:

Հավաքականներն արդեն ժամանել են Սեվիլիա և մարզվում են «La Cartuja» մարզադաշտում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---