Թուրք զինծառայողների վրա հարձակում է կատարվել29 նոյեմբերի 2011 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Թուրքիայի Բիթլիս քաղքում զինվորական մեքենայի անցման ժամանակ պայթյուն է թնդացել, ինչի արդյունքում 5 զինծառայողներ վնասվածքներ են ստացել, փոխանցում է CNN Turk հեռուստաալիքը: Վիրավորները հասցվել են մերձակա հիվանդանոցները, դեպքի վայրում հետաքննություն է անց կացվում: Թուրքական ՌՕՈՒ Իրաքի հյուսիսում և հենց Թուրքիայի սահմաններում պարբերաբար հարվածներ են հասցնում քուրդ գրոհայինների դիրքերին: Թուրքիայի հակամարտությունը ՔԱԿ-ի հետ, որը պահանջում է անկախ քրդական պետության ստեղծում, տևում է արդեն 25 տարի և խլել է 40 հազար մարդու կյանք: ՔԱԿ-ը Եվրամիության և ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |