Հայաստանի և Վրաստանի նախագահները Թբիլիսիում մի շարք համաձայնագրեր են ստորագրել![]() 29 նոյեմբերի 2011 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Վրաստանի մայրաքաղաքում` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նստավայրում երկու հարավկովկասյան երկրների` Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն, այդ փաստաթղթերը ստորագրվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թբիլիսի կատարած այցի շրջանակում: Մասնավորապես, խոսքը գնում է սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտում երկրների միջև համագործակցության ակտիվացման մասին: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև: Այնուհետև սահմանի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են կնքել Վրաստանի ՆԳՆ-ը և Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը: Դրանից հետո ստանդարտացման, մետրոլոգիայի և համապատասխանության գնահատման ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել երկու երկրների կառավարությունները: Բացի այդ, համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել Վրաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները: Սերժ Սարգսյանի երկօրյա այցը Վրաստան մեկնարկել է այսօր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |