Մյունխենում Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն ընդունվել է հոտընկայս 29 նոյեմբերի 2011 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին Գերմանիայում, հիանալի ընդունելության է արժանացել: Ստեղծագործությունը, որը գրվել է Մյունխենի կամերային նվագախմբի և «Ռիաս» կամերային նվագախմբի պատվերով, գերմանացի երաժշտասերներին ներկայացվեց 4 անգամ: Մանսուրյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ շուրջ 10 տարի եղել է փնտրտուքների մեջ, և վերջապես որոշել է համադրել հայկական երգեցողական արվեստը և լատիներենը: Այն հարցին, թե ինչով է պայմանավորված լեզվի ընտրությունը, Մանսուրյանն ասաց, որ օտարերկրացիների համար լուրջ խնդիր կլիներ երգել հայերեն, դրա համար էլ ստեղծագործեց լատիներենով: Իր «Ռեքվիեմ»-ը երգողներին Մանսուրյանը համեմատում է հայկական մանրանկարչության կերպարների հետ, որոնց, ըստ կոմպոզիտորի, այսօր էլ կարելի է տեսնել փողոցում: Նույն օրը, Մանսուրյանի ստեղծագործության հետ ներկայացվել էր նաև Մոցարտի «Ռեքվիեմը»: Գերմանական Շպիգել թերթը Մանսուրյանի և Մոցարտի «Ռեքվիեմ»-ները համեմատելով ասում է, որ Մանսուրյանի ստեղծագործությունը ավելի զուսպ է, բայցև Մոցարտինն էլ այդքան հոգևոր չէր: Կոմպոզիտորը հիացած է գերմանացիների կատարումից, նշելով, որ 1.5 տարի այն կատարվելու է միայն պատվիրատուների` Մյունխենի կամերային նվագախմբի և «Ռիաս» կամերային նվագախմբի կողմից: Ստեղծագործությունը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թ-ին հունվարի 27-ին` Բեյրութում (Լիբանան): 1947-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: 1965 թ-ին ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան` Լազար Սարյանի կոմպոզիցիայի բաժինը, 1968 թ-ին նույն բաժնի ասպիրանտուրան: 1963-1964թթ.` Երեւանի պարարվեստի կոնցերտմայստեր: 1964-1965թթ.` հայկական ռադիոյի եւ հեռուստատեսության երաժշտական խմբագիր: 1992-95թթ. եղել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը: ՀՀ ժողովրդական արտիստ Մանսուրյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում. գրել է սիմֆոնիկ երկեր, վոկալ շարքեր և երաժշտություն կինոֆիլմերի համար: Մանսուրյանը գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները: Նա առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Նրա ստեղծագործությունները սերում են հայկական ժողովրդական երգարվեստից ու հնագույն տաղերից, որոնք ներկայացված են արդի երաժշտական լեզվով, և աչքի են ընկնում պայծառ, արտահայտիչ մեղեդիներով ու հնչերանգներով: Ակտիվ կերպով աշխատել է ֆիլմերում, գրել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմերի և այլ ժապավենների երաժշտությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |