Սեյրան Օհանյան. Ադրբեջանցի դիպուկահարների սադրանքները խոչընդոտում են վստահության մթնոլորտի ձևավորմանը![]() 29 նոյեմբերի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 29-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ինչպես հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը, Բեռնար Ֆասիեն ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին, ում Սեյրան Օհանյանը շնորհավորել և մաղթել է արգասաբեր աշխատանք: Հանդիպման ընթացքում համանախագահները Հայաստանի պաշտպանության նախարարին են ներկայացրել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ընթացքը և ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը` միաժամանակ փաստելով, որ շփման գծում արձանագրվող միջադեպերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ներդնել միջադեպերի միջազգային հետաքննության գործուն մեխանիզմներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում` նշելով, որ ադրբեջանական դիպուկահարների սադրանքները վտանգում են հակամարտության կողմերի միջև փոխվստահության մթնոլորտ ձևավորելու Մինսկի խմբի համանախագահների ջանքները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |