Օհանյանը շնորհակալություն է հայտնել Յունբաոյին` հայ-չինական համագործակցության մեջ ունեցած ավանդի համար![]() 29 նոյեմբերի 2011 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Մա Յունբաոյին` իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ, և նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Ու Ցզինցիին: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ավագ գնդապետ Մա Յունբաոյին` պաշտպանության ոլորտում հայ-չինական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար և հաջողություններ մաղթել նորանշանակ կցորդին` պատասխանատու առաքելության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |