Դավիթ Նալբանդյան. Իսպանացիները Դևիսի Գավաթի ֆավորիտներն են, բայց այդ գործոնը ճնշում է գործադրելու նրանց վրա

Դավիթ Նալբանդյան. Իսպանացիները Դևիսի Գավաթի ֆավորիտներն են, բայց այդ գործոնը ճնշում է գործադրելու նրանց վրա

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Սեվիլյայում իսպանացիների հետ Դևիսի Գավաթի եզրափակիչ հանդիպման նախաշեմին տեղի ունեցած մամլո ասուլիսում նշել է, որ սեփական հարկի տակ խաղն անցկացնելու գործոնը կարող է լրացուցիչ բարդություններ ստեղծել Ալբերտ Կոստայի թիմի համար:

«2008թ. եզրափակիչը, որում մենք զիջեցինք իսպանացիներին, անցյալում է: Այժմ ամեն ինչ այլ է լինելու, մենք պետք է պարզապես կենտրոնանանք յուրաքանչյուր առանձին խաղարկության վրա: Իսպանացիները Դևիսի Գավաթի ֆավորիտներն են, նրանք սեփական դաշտում են խաղալու: Բայց այդ գործոնը նույնպես լրացուցիչ ճնշում է գործադրելու նրանց վրա»,- ասել է Նալբանդյանը, հաղորդում է gotennis.ru-ն:

Դևիսի Գավաթի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 2-4 Սեվիլյայում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---