Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ հակակառավարական բախումներում 4700 մարդ է զոհվել29 նոյեմբերի 2011 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում 4700 մարդ է զոհվել հակակառավարական ելույթների ժամանակ, որոնք համակել էին երկիրն այս տարվա մարտի կեսերին ու դեռ չեն մարում: Այդ մասին հաղորդել է «Սավա» ռադիոկայանը` վկայակոչելով «Սիրիական հեղափոխության համակարգման խորհուրդներ» ընդդիմադիր կազմակերպության հայտարարությունը: Այդ խմբավորման տեղեկատվության համաձայն, բանակի ստորաբաժանումների և իրավակարգի ուժերի հետ բախումների ժամանակ սպանված ընդդիմության կողմնակիցների թվում 255 երեխա և 116 կին կա: Մոտ երկու շաբաթ առաջ սիրիական ընդդիմությունը տվյալներ էր տարածել 2011թ. մարտի բողոքական ելույթների ընթացքում 4100 զոհվածների մասին: Սիրիայում 8 ամսվա ընթացքում չեն դադարեցվում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազարի: Սիրիական իշխանությունները ասում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմնի աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |