Հայաստանն ու Վրաստանը մտադիր են առավել զարգացնել միջխորհրդարանական հարաբերությունները![]() 29 նոյեմբերի 2011 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նախագահ Սարգսյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր, ընդգծելով, որ հարյուրամյակների պատմություն ունեցող հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար ընթացիկ տարին բավականին արդյունավետ է եղել, ինչին նպաստել են տարբեր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները: Այս առումով կարևորվել է Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, պատգամավորների և պատգամավորական խմբերի փոխայցելությունները Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ու Դավիթ Բաքրաձեն խոսել են նաև հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտության մասին, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կնպաստի նաև երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |