Տոնի Նադալ. Իսպանիայի հավաքականը Դևիսի Գավաթի ֆավորիտն է, բայց դա դեռ հաղթանակ չի երաշխավորում մեզ30 նոյեմբերի 2011 - 09:12 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի և Արգենտինայի հավաքականների միջև Դևիսի Գավաթի եզրափակիչ խաղի նախաշեմին հայտնի մարզիչ, իսպանական հավաքականի առաջատար Ռաֆայել Նադալի հորեղբայր և անձնական մարզիչ Տոնի Նադալը գնահատել է մրցակիցների հնարավորությունները: «Մեր հավաքականը Դևիսի Գավաթի ֆավորիտն է, բայց դա դեռ չի հաղթանակ չի երաշխավորում մեզ: Դավիդ Ֆերրերն այժմ գերազանց մարզավիճակում է, իսկ Ռաֆայելն աշխարհի լավագույն թենիսիստներից մեկն է, բայց չարժե հիմնվել միայն այս փաստերի վրա»,- ասել է Տոնի Նադալը, հաղորդում է gotennis.ru-ն: Մարզչի խոսքով` նախկինում Իսպանիայի թույլ տեղը զույգային հանդիպումներն էին, բայց հիմա իրենք գերազանց թենիսիստներ ունեն զուգախաղում: «Հանդիպումները մեր երկրպագուների ներկայությամբ, անխոս, նույնպես մեզ որոշակի առավելություն են տալիս»: Դևիսի Գավաթի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 2-4 Սեվիլյայում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |