Հրայր Մկոյանը փորձաշրջան կանցնի Խաբարովսկի «ՍԿԱ-Էներգիայում»

Հրայր Մկոյանը փորձաշրջան կանցնի Խաբարովսկի «ՍԿԱ-Էներգիայում»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և երևանյան «Միկայի» կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը կարող է ընդգրկվել Խաբարովսկի «ՍԿԱ-Էներգիայի» կազմում, որը հանդես է գալիս Ռուսաստանի առաջին ֆուտբոլային դիվիզիոնում:

«Առաջին հավաքներին մեզ հետ միասին կմեկնեն Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը, կենտրոնական հենակետային կիսապաշտպան Բոմ Սոնգը Կամերունից, որը 4 տարի առաջ խաղացել է Միլանի «Ինտերում», և երկու ռուս կիսապաշտպաններ առաջին դիվիզիոնից, ազգանունները չեմ կարող ասել, բանակցություններն ընթացքի մեջ են»,- ասել է ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Ֆելդմանը, հաղորդում է «ՍԿԱ-Էներգիայի» երկրպագուների պաշտոնական կայքը:

«ՍԿԱ-Էներգիան» առաջին դիվիզիոնում իր ելույթը 47 միավորով ավարտել է 13-րդ տեղում:

Մկոյանը Հայաստանի հավաքականում 13 հանդիպում է անցկացրել, հանդես է եկել «Շիրակ», «Արարատ», «Ուլիս» ակումբներում և 2010-ին տեղափոխվել «Միկա»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---