Ռոնալդոն կգլխավորի 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության կազմկոմիտեն![]() 30 նոյեմբերի 2011 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն կգլխավորի 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության կազմկոմիտեն: Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնող Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Տեյշերային մեղադրել են կոռուպցիայի մեջ, որից հետո նա լքեց ԱԱ-2014 կազմկոմիտեի ղեկավարի պաշտոնը: Ռոնալդոյի նշանակումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, հայտնում է gazeta.ru-ն: Ռոնալդոն արդեն սկսել է աջակցություն ստանալ բնակչության կողմից, ինչը նրան շատ պետք կգա, քանի որ ՖԻՖԱ-ի տեսուչները գտնում են, որ Բրազիլիան ետ է մնում նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցից, իսկ փորձագետները չեն բացառում, որ մրցաշարի անցկացման իրավունքը կարող է փոխանցվել մեկ այլ երկրի: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |