Իրանի ԱԳՆ. Իրանի իշխանությունները ափսոսում են Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակման համար30 նոյեմբերի 2011 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջեւ տեղի ունեցած հանրահավաքի կապակցությամբ տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջեւ ուսանողների բողոքի ցույցի առնչությամբ, որը վերածվեց հսկողությունից դուրս եկած հանրահավաքի, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնել որոշ անընդունելի արարքների կապակցությամբ, որոնք, չնայած իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցներին եւ դեսպանության պահպանությունը ուժեղացնելու ջանքերին թույլ տրվեցին փոքրաթիվ անձանց կողմից, եւ համապատասխան մարմիններից պահանջել է ձեռնարկել անհապաղ միջոցներ եւ անհրաժեշտ քայեր այդ ուղղությամբ: Արտաքին գործերի նախարարությունը, հարգելով միջազգային օրենքներն ու կանոնները եւ շեշտելով դիվանագիտական հաստատությունների անձեռնմխելիությունը, ընդգծում է դիվանագիտական հաստատությունների եւ աշխատակիցների պահպանությանն ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության պարտավորությունը: Անշուշտ, համապատասխան մարմինները օրինական միջոցներով հետամուտ կլինեն խնդրին»,-ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |