«Չենք լռելու». Վահագն Չախալյան անունը հայ-վրացական բանակցություններում այդպես էլ չհնչեց…![]() 30 նոյեմբերի 2011 - 15:17 AMT PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ 2011թ. նոյեմբեր ամսվա մարդ է ճանաչվել ջավախահայ ակտիվիստ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը` Զավախքի իրավունքների համար պայքարի ոգին նույնիսկ իր անազատությամբ արթուն պահելու համար: «Չախալյանի երեսուն ամյակը լրացավ նոյեմբերի 28-ին: Նա ավելի քան 3 տարի գտնվում է կալանավայրում` վրաց իշխանությունների կողմից դատապարտված լինելով 10 տարվա ազատազրկման մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա, սակայն, իրականում, ջավախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար: Իր կյանքի 31-րդ գարունը Վահագն Չախալյանը պետք է դիմավորի ազատության մեջ, և այս հարցում Թբիլիսիում գտնվող Սերժ Սարգսյանը լուրջ անելիք ուներ: Բայց, ավաղ, Չախալյան անունը հայ-վրացական բանակցություններում այդպես էլ չհնչեց…»,- նշվում է միավորման տարածած հաղորդագրության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |