Ղրիմում տեղի կունենա «Ուկրաինայի հայ երիտասարդների միության միսս» մրցույթը30 նոյեմբերի 2011 - 16:12 AMT PanARMENIAN.Net - 2011թ. դեկտեմբերի 3-ի Սիմֆերոպոլի Ղրիմաթաթարական ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ուկրաինայի հայ երիտասարդների միության միսս» մշակույթի և գեցեկության մրցույթը: Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, հղում անելով Ուկրաինայի հայ երիտասարդների միությանը, մրցույթն անց է կացվում արդեն 5-րդ տարին, ծանոթացնելով հանդիսատեսին «հայկական գեղեցկություն» հասկացության հետ և նրա հետ, թե ինչ դերակատարություն ունի կինը հայկական ավանդական ընտանիքում, ազգային տոներին, ավանդույթներին, հայոց լեզվին, հայկական պարերին ու երգերին: Այս տարի մրցույթին կմասնակցեն հայ աղջիկներ Ուկրաինայի 10 շրջաններից: Մասնակիցներին կգնահատի ժյուրին, որի կազմում են իշխանության ներկայացուցիչներ, Ուկրաինայի հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների անդամներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |