Թուրքիայի խորհրդարանը որոշել է զինվորական ծառայությունից ազատվելու դիմաց գանձվող գումարի չափը![]() 30 նոյեմբերի 2011 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանը օրենք է ընդունել զինծառայությունից ազատվելու մասին՝ 30 000 թուրքական լիրայի դիմաց, գրում է Today’s Zaman-ը: «30 տարին չբոլորած անձիք, որոնք չեն ծառայել բանակում, կարող են ազատվել ծառայությունից: Ցանկացողները պետք է գումարի կեսը մուծեն անմիջապես, իսկ մյուս մասը հետագա 6 ամիսների ընթացքում»,-ասվում է օրենքում: Արտերկրում բնակվող քաղաքացիները կարող են կրճատել ծառայության ժամկետը: 3 տարի արտերկրում անցկացնելու վերաբերյալ տեղեկանքն ու 7 500 եվրոն կկրճատեն ծառայությունը բանակում մինչև 21 օր: Մինչդեռ, ծառայությունից ամբողջությամբ ազատվելու համար հարկ կլինի վճարել 10 000 եվրո: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |