«ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՊԱՅՔԱՐԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐԻ ՕԳՏԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանում իր աշխատանքն է սկսել «Սերունդների հիշողությունը» միջազգային հիմնադրամը, որի նպատակն է հասնել նրան, որ Թուրքիան փոխհատուցում վճարի նյութական եւ բարոյական վնասի համար` Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդների օգտին: Ինչպես հայտարարել է հիմնադրամի նախագահ Վալերի Ստեփանյանը, «Սերունդների հիշողությունը» կաշխատի Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարը քաղաքական եւ իրավական դաշտերից տեղափոխել տնտեսական դաշտ: «Մենք նախապատրաստում ենք դատական հայցեր ընդդեմ Թուրքիայի կառավարության` ցեղասպանության զոհերի հետնորդներին վնասի փոխհատուցման մասին, պահպանված փաստաթղթերի հիման վրա: Եվ արդեն փոխհատուցելով վնասը, Թուրքիան դե-ֆակտո կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Վ.Ստեփանյանը: Նրա խոսքերով, արդեն կան հիմնադրամի 20 մասնաճյուղեր տարբեր երկներում, բացման փուլում է Մոսկվայի մասնաճյուղը: Այդ հարցում իրենց աջակցում է Հայաստանի ԱԳՆ-ն, նշել է հիմնադրամի ղեկավարը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---