Միխայիլ Սահակաշվիլի. Ղարաբաղյան հակամարտությունը ողջ տարածաշրջանի ցավն է![]() PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը ամբողջ Կովկասի ցավն է, այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին«Ռեդիսոն» հյուրանոցում կայացած հայ-վրացական գործարար համաժողովում, փոխանցում են վրացական ԶԼՄ-ները: «Այսօրվա դրությամբ մեզ համար ամենացավոտ խնդիրը հանդիսանում է այս հակամարտությունը: Այս ցավը ինչպես Կովկասինն է, այնպես էլ Վրաստանինը»,- ասել է նա: Ըստ նրա, Կովկասը պետք է ինտեգրված լինի, քանի որ դա է նրա զարգացման միակ ուղին. «Ես կարծում եմ, որ Կովկասի տնտեսությունները ապագայում պետք է ինտեգրված լինեն»: Այսօր Թբիլիսիում բացվել է հայ-վրացական գործարար համաժողովը: Բացմանը, բացի ձեռնարկատերերից և համաժողովի մասնակիցներից, ներկա էին նաև Վրաստանի և Հայաստանի ղեկավարները և երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |