Դեսպան. ՉԺՀ կառավորությունը շարունակելու է աջակցել Երևանում չինական բիզնեսի ներդրմանը

Դեսպան. ՉԺՀ  կառավորությունը  շարունակելու է  աջակցել Երևանում  չինական բիզնեսի ներդրմանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ: Շնորհավորելով Տարոն Մարգարյանին` դեսպան Թիան Չանչունը քաղաքապետին է փոխանցել Պեկինի քաղաքապետի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները նոր պաշտոնավարման կապակցությամբ:

«Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի հայ-չինական հարաբերությունների համատեքստում երկու մայրաքաղաքների միջև առաջին անգամ ստորագրված համագործակցության վերաբերյալ հուշագրով նախատեսված բոլոր կետերն ու ծրագրերը կյանքի կոչվեն»,-նշել է Տարոն Մարգարյանը` ընդգծելով երկկողմ դիվանագիտական առաքելությունների դերն այս հարցում: Շնորհակալություն հայտնելով նաև չինական կառավարության կողմից տրամադրված 249 քաղաքային ավտոբուսների համար` Տարոն Մարգարյանը նշել է, որ երթուղային նոր ցանցի ներդրման պայմաններում դրանք լավագույն նվերն են Երևանին և քաղաքի բնակիչներին:

«Մեր կառավորությունը շարունակելու է իր աջակցությունը չինական բիզնեսի ներդրման ուղղությամբ: Մի շարք ընկերություններ արդեն իսկ ցանկություն են հայտնել ծանոթանալու տեղական շուկային, ինչն անկասկած կբարձրացնի այլ ներդրողների հետքրքրության ցուցանիշը»,-նշել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

Տարոն Մարգարյանը ողջունելով դեսպան Թիան Չանչունի կողմից առաջարկվող դիվանագիտական ներկայացուցիչների բարեկամության պուրակ հիմնելու գաղափարը` պատրաստակամություն է հայտնել աջակցել բոլոր հարցերում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---