Հայաստանն ակտիվացնում է կապերն Աջարիայի հետ30 նոյեմբերի 2011 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում է ունեցել Աջարիայի ինքնավար հանրապետության (Վրաստան) գյուղատնտեսության նախարար Դոնարա Սուրմանիձեի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղարտադրության, գյուղմթերքների վերամշակման, առեւտրաշրջանառության բնագավառներում Հայաստանի եւ Աջարիայի միջեւ համագործակցության զարգացման, ներդրումների խթանման, հայկական եւ աջարական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքաշրջանառության ընդլայնման հարցերը: Կողմերը նշել են, որ այդ ոլորտներում առկա ներուժի իրականացումը որոշակիորեն կնպաստի հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |