ՀԱԿ-ը բրիտանացի դիվանագետի հետ քննարկել է ներքաղաքական զարգացումները Հայաստանում![]() 30 նոյեմբերի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գարեթ Ուինն Օուենի հետ: Ինչպես հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, ինչպես նաև Կոնգրեսի մոտեցումները Ընտրական օրենսգրքի և ընտրական գործընթացների վերաբերյալ: Լևոն Զուրաբյանը նշել է, որ այսօր Հայաստանի հիմնական գերխնդիրը օրինակարգ իշխանության ձևավորումն է, ինչը «թույլ կտա վերջնականապես կազմաքանդել երկրում հաստատված քրեա-օլիգարխիկ ռեժիմը և առողջացնել Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |