ՏՏԶԱԽ-ն առաջարկել է նույնատիպ համակարգչային ապրանքաների համար նախատեսել մաքսատուրքի 0 % դրույքաչափ![]() 30 նոյեմբերի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը: Սկզբում ներկայացվել է ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամլո ծառայությունից։ Օրակարգային առաջին հարցով քննարկվել է ՀՀ մաքսային սահմանով անցնող համակարգչային որոշ ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերի վերաբերյալ հարցը: Նշվել է, որ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված նույն հատկություններով օժտված ապրանքների համար սահմանված են տարբեր դրույքաչափեր, ինչն էլ խնդիր է առաջացնում տնտեսվարողների մոտ ապրանքների ներմուծման ժամանակ: Առաջարկվել է նույն հատկություններով օժտված համակարգչային մի քանի ապրանքատեսակների համար նախատեսել մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ: Այնուհետեև անդրադարձ է կատարվել միասնական Էլեկտրոնային համակարգերի ինտեգրմանը: Առաջարկվել է ՏՀՏ ոլորտի ապրանքների արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման հետ կապված թույլատվությունները օպերատիվ և պատշաճ տրամադրելու համար Մաքսային էլեկտրոնային համարգին միացնել ՀՀ Էկոնոմիկայի և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի էլեկտրոնային կառավարման համակարգերը: Նշվել է, որ այդ համակարգերի միավորման արդյունքում կապահովվի պետություն-մասնավոր հատված համագործակցության թափանցիկությունը, տնտեսվարողների և պետական մարմինների միջև փաստաթղթաշրջանառությունը կիրականացվի բացառապես էլեկտրոնային միջոցներով` կիրառելով էլեկտրոնային ստորագրությունը: Վերը նշված երկու հարցերի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է քննարկումներ կազմակերպել շահագրգիռ մարմինների և գերատեչությունների միջև և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում Վիկի նախագծերի զարգացմանը: Զեկուցվել է, որ Վիքիմեդիա հիմնադրամը համապատասխան աշխատանքներ է տանում՝ հայերեն Վիքիփեդիան նոր նյութերով հարստացնելու համար: Այս աշխատանքներով զբաղվող պատկան մարմիններին Տիգրան Սարգսյանը կոչ է արել համագործակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ՝ առկա խնդիրների լուծման համար: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Եվրամիության TAIEX ծրագրով իրականացվող աշխատանքները՝ ուղղված շարժական կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական և համայնքային հողերի, շենքերի և շինությունների օգտագործման դեպքում առաջացող խնդիրների լուծմանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |