Թուրքիան մի շարք տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիան մի շարք տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի դեմ, չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է NTV թուրքական հեռուստաալիքը: Պատժամիջոցներով նախատեսվում է սառեցնել ռազմավարական համագործակցությունը Սիրիայի հետ, գործակցությունը ԿԲ-ի հետ, սառեցնել Բաշար Ասադի և կառավարության ֆինանսական ակտիվները, Սիրիա զենքի մատակարարումը երրորդ երկրներից:

Ավելի վաղ Սիրիայի դեմ մի շարք պատժամիջոցներ էր սահմանել Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ), որով նախատեսվում է Սիրիայի հետ ավիահաղորդակցության կասեցում, բոլոր գործողությունների դադարեցում Սիրիայի ԿԲ և Առևտրային բանկի հետ, ներդրումային նախագծերի սառեցում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---