Էդվարդ Նալբանդյանը կուղևորվի Եվրոպա![]() 30 նոյեմբերի 2011 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կուղևորվի Եվրոպա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուղևորության շրջանակում Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը: Դեկտեմբերի 3-ին ԱԳ նախարարը Փարիզում կմասնակցի Եվրոպայում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ավանդական հավաքին: Դեկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բոնն (Գերմանիա)` մասնակցելու Աֆղանստանում Անվտանգության աջակցության ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը: Դեկտեմբերի 6-7-ը նախարար Նալբանդյանը Վիլնյուսում կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |