«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ն ու «Հայբիզնեսբանկը» կմիանան «RIA Money Transfers» վճարահաշվարկային համակարգին![]() PanARMENIAN.Net - «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ն ու «Հայբիզնեսբանկը» «RIA Money Transfers» դրամական փոխանցումների միջազգային համակարգին միանալու թույլտվություն են ստացել: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը, նման որոշում է ընդունվել նոյեմբերի 30-ին Արթուր Ջավադյանի նախագահությամբ ՀՀ ԿԲ խորհրդի նիստում: «RIA Money Transfers»-ը դրամական փոխանցումների միջազգային համակարգ է, որը ներկայացված է աշխարհի ավելի քան 110 երկրներում: Համակարգի ցանցը ներառում է ավելի քան 100 հազ. կետ, որոնցից ավելի քան 20 հազ. գործակալական, ինչպես նաև սեփական կետեր են խոշորագույն երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Բելգիան, Ավսրտալիան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |