Արտակարգ իրավիճակների նախարարությունը կհոգա անվտանգ հրավառությունների հարցը![]() 30 նոյեմբերի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ կազմակերպված հերթական խորհրդակցությունն այսօր նվիրված է եղել հրագործական արտադրանքի անվտանգ կիրառման խնդիրներին։ Նախարար Երիցյանը նշել է, որ առաջիկա տոնական օրերին մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում և այլ վայրերում բնակչության անվտանգությունն ապահովելու, հրդեհների և այլ արտակարգ իրավիճակների առաջացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս բացառել չլիցենզավորված և կասկածելի ծագում ունեցող հրագործական արտադրանքի կիրառումը, ինչպես նաև վերահսկել դրանց օգտագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը։ ԱԻՆ Պետական հրդեհային տեսչությանը հանձնարարվել է ճշտել և հաշվառել հանրապետության տարածք հրավառություններ և հրագործական այլ արտադրանք ներմուծողների ցանկը, ինչպես նաև պարզել և ուսումնասիրել այդ արտադրանքի պահեստավորման և պահպանման վայրերը։ Պետական հրդեհային տեսչությունը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հետ կիրականացնի համատեղ միջոցառումներ` կազմակերպելով այցելություններ հրավառությունների պահպանման վայրեր և դրանք կիրառող օբյեկտներ։ Ձեռնարկվող բոլոր աշխատանքները կիրականացվեն ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |