ՊԵԿ-ը հրապարակել է 2012 թ. ստուգումների ենթակա կազմակերպությունների ցանկը30 նոյեմբերի 2011 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ոչ թե ստուգում, արձանագրում և պատասխանատվության միջոցների կիրառում, այլ կանխարգելում. գործունեության այս սկզբունքն է որդեգրել Պետական եկամուտների կոմիտեն: Եվ արդեն այսօր ՊԵԿ-ը հրապարակել է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ նախատեսում է ստուգումներ իրականացնել 2012թ. ընթացքում: Հաջորդ տարվա հունվարի 1-ից ստուգումներն իրականացվելու են բացառապես ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկ վճարողների ընտրության համակարգի միջոցով, որը թույլ կտա ստուգման ենթակա կազմակերպությունների ընտրությունը կատարել առավել օբյեկտիվ և ռիսկային չափանիշների հիման վրա` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը և մարդկային գործոնի ազդեցությունն այդ գործընթացի վրա: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հսկողական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ` նպատակ ունենալով բարձրացնել դրանց արդյունավետությունը և դարձնել առավել հասցեական: Կոմիտեն իր առջև խնդիր է դրել հարկ վճարողների նկատմամբ հսկողությունը կազմակերպել ճիշտ պահին և առավել արդյունավետ գործիքների կիրառմամբ` հնարավորինս նվազեցնելով անհարկի ներգործությունը, հայտնում է ՊԵԿ մամլո ծառայությունը: Կոմիտեն թեստավորել և գործարկել է ռիսկի համակարգը: Արդյունքում առաջին անգամ ըստ ռիսկայնության գնահատվել և կայքում տեղադրվել են 2012-ի ընթացքում ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկը: Այն տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Հարկային տեղեկատվություն» բաժնում (taxservice.am): Ռիսկերի գնահատման համակարգը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մասնագետների հետ համատեղ: Ինչպես համակարգի շնորհանդեսի ժամանակ նշեց ՊԵԿ Ռազմավարական ծրագրավորման վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանը, ՙռիսկերի գնահատումն իրականացվում է ռիսկային չափանիշների հիման վրա, որոնք ձևավորվում են հարկային մարմնի կենտրոնական տեղեկատավական բազայում առկա տվյալների վերլուծության արդյունքում: Ընդ որում, հարկ վճարողների միանման խմբերի համար սահմանվում են իրենց բնորոշ ռիսկային չափանիշները, որպեսզի փոքր ու խոշոր հարկ վճարողների համար չկիրառվեն միանման մոտեցումներ: Ավելին, մատնանշվում է, թե հնարավոր ռիսկը որ հարկատեսակի և որ ռիսկային չափանիշի ուղղությամբ է: Ավտոմատացված համակարգը կարող է գնահատված հարկ վճարողներին դասակարգել նաև ըստ առանձին հարկային տեսչությունների՚: Հարկ վճարողներն իրենք էլ կտեսնեն, որ հարկային մարմինը տարբերակված մոտեցումներ է ցուցաբերում ռիսկային և բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ: Այս առումով առավել կարևորվում է ինքնագնահատման սկզբունքի զարգացումը, երբ հարկատուներն առանց հարկային մարմնի միջամտության իրենց գործունեության արդյունքների հիման վրա ինքնուրույն և ճշգրիտ հաշվարկում են իրենց հարկային պարտավորություններն ու կատարում համապատասխան հարկային վճարումներ: Այս ամենը, սակայն, ըստ ՊԵԿ հարկային հսկողության համակարգման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Սևակ Ոսկանյանի, «չի նշանակում հսկողության թուլացում. դրան զուգահեռ առավել ակտիվ, բայց տեղին, կիրառվելու են կանխարգելիչ հսկողական գործիքներ` չափագրումներ, հսկիչ գնումներ, կամերալ ուսումնասիրություններ, ելակետային տվյալների, չգրանցված աշխատողների, ակցիզային դրոշմանիշերի, ՀԴՄ-ների ստուգումներ: Դրանք այն կանխարգելիչ միջոցառումներն են, որոնք զգոն կպահեն հարկ վճարողներին և կմղեն առավել ճշգրիտ ինքնագնահատման ու հարկային պարտավորությունների կատարման»: Օրենքը սահմանում է նաև ստուգումների հաճախականությունը. մասնավորապես, բարձր ռիսկայնության խմբում գտնվող հարկ վճարողների մոտ ստուգումներ կարող են իրականացվել ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ, միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` 3 տարին մեկ անգամ, իսկ ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` 5 տարին 1 անգամ: Օրենքի համաձայն տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսվարողների առնվազն 70%-ը պետք է կազմեն բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված սուբյեկտները, իսկ ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվածները` առավելագույնը 5%-ը, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |