«Հայփոստ»-ի բաժանմունքից անհայտ անձը հափշտակել է 1մլն 354 000 դրամ

«Հայփոստ»-ի բաժանմունքից անհայտ անձը հափշտակել է 1մլն 354 000 դրամ

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 18։35-ի սահմաններում «Հայփոստ» ընկերության Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող 96 մասնաճյուղ է ներխուժել անհայտ դիմակավորված անձնավորություն և կատարել 1մլն 354 000 դրամի կողոպուտ։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը։

Նրա տեղեկացմամբ անհայտ անձը զինված չի եղել և առանց սպառնալիքի պարզապես արագորեն փախցրել է ինկասացիայի սեղանի կողքին դրված պարկը, որը լի էր 1 մլն 354 000 դրամով։ Կողոպուտի պահին «Հայփոստ»-ի բաժանմունքում են եղել մասնաճյուղի երկու աշխատակիցները, որոնք չեն հասցրել բռնել գողին։

Արմեն Մալխասյանի խոսքով «Հայփոստ»-ի այդ բաժանմունը վարձակալվող փոքր տարածք էր, որտեղ ոչ մի անվտանգության տեսաձայնային համակարգ տեղադրված չի եղել։

Այս դեպքի առիթով հարուցվել է քրեական գործը Հայաստանի Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Կատարվում են հետախուզական միջամտումներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---