ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ-Ը ՄՆՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել «2001-2003 թվականների պետգույքի սեփականաշնորհման ծրագրի մասին» օրենքում կատարելիք փոփոխություններին, ըստ որոնց Երեւանի ջերմաէլեկտրակայանը (ՋԷԿ) հանվում է սեփականաշնորհման ծրագրից: Տվյալ որոշումը ընդունվել է Հայաստանի կառավարության առաջարկով, այն կապակցությամբ, որ ընթացիկ տարվա փետրվարին կառավարությունը հավանություն էր տվել ՋԷԿ-ի տեխնիկական վերազինման ծրագրին, եւ ներկայումս բանակցում է Ճապոնիայի կառավարության հետ` 140 միլիոն դոլար արժողությամբ վարկի տրամադրման վերաբերյալ: Կայանի տեխնիկական վերազինման ծրագիրը նախատեսում է բնական գազով աշխատող նոր էներգաբլոկի կառուցում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---