ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԵՆ ՄԻԱՅՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Լրատվական ծրագրերի հայերեն թողարկումները կհեռարձակվեն միայն Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել հայերեն թողարկումների խմբագրության համակարգող Սուսաննա Խաչատրյանը, Վրաստանի պետական հեռուստատեսության ղեկավարությունը տվյալ փուլում առավել նպատակահարմար է գտնում նորությունների հայերերն եւ ադրբեջաներեն թողարկումների հեռարձակումը ոչ թե համապետական, այլ տարածաշրջանային մասշտաբով: Համապատասխանաբար, ադրբեջաներեն թողարկումների հեռարձակումը կիրականցվի միայն Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում, որտեղ հիմնականում

բնակվում են ադրբեջանցիներ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---