Վերին Լարսում կուտակված բեռնատարների վարորոդների միակ հույսը լավ եղանակն է

Վերին Լարսում կուտակված բեռնատարների վարորոդների միակ հույսը լավ եղանակն է

PanARMENIAN.Net - «Միայն եղանակային պայմանների բարելավումը թույլ կտա Վերին Լարս ՀԱԿ-ում կուտակված բեռնատարներին շարունակել երթևեկությունը»,-լրագրողներին է հայտարարել տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Նա հայտնել է, որ դեկտեմբերի 2-ի առավոտյան պատվիրակություն կմեկնի Վրաստան՝ Վերին Լարսի խնդիրների լուծման նպատակով համատեղ հայ-վրացական ընկերության ստեղծման շուրջ բանակցելու համար: Միաժամանակ նախարան ընդգծել է, որ օնլայն ռեժիմով զգուշացում էր տարածվել այն մասին, որ նոյեմբերի երկրորդ կեսին եղանակային պայմանները վատթարանալու են, «հարկավոր էր միայն հետևել»:

Վրացական կողմը փորձում է լուծել Ռուսաստանից Հայաստան ընթացող տարանցիկ բեռների հարցը, որոնք առատ ձյան պատճառով մնացել են «Կազբեգի-Վերին Լարս» ՀԱԿ-ի մոտ:

Այս փուլում ռուս-վրացական սահմանի այդ հատվածում կուտակվել է մոտ 200 բեռնատար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---