Արման Կիրակոսյանը UNIDO-ի կոնֆերանսին ներկայացրել է աղքատության կրճատմանն ուղղված Հայաստանի ծրագրերը 1 դեկտեմբերի 2011 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Վիեննայում մեկնարկեց ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության /UNIDO/ 14-րդ Գլխավոր կոնֆերանսը, որը գումարվում է երկու տարին մեկ: Գլխավոր կոնֆերանսը կազմակերպության գերագույն օրենսդիր մարմինն է եւ բաղկացած է 174 անդամ երկրներից: Այս տարվա կոնֆերանսը կրում է «Նոր արդյունաբերական հեղափոխություն. դարձնենք այն կայուն» խորագիրը: Կոնֆերանսին բացման խոսքով ելույթ ունեցան Ավստրիայի Դաշնային փոխվարչապետ Միխայել Շպինդելեգերը, UNIDO-ի Գլխավոր տնօրեն Կանդեհ Յումկելան, մի շարք նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այլոք: Նոյեմբերի 30-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթով հանդես եկավ Հայաստանի պատվիրակության ղեկավար Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը: Վերջինս իր ելույթում անդրադարձավ աղքատության կրճատմանն ուղղված Հայաստանի արդյունաբերական զարգացման ծրագրերին, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերին` մասնավորապես, սկսնակ ձեռներեցների, խոցելի եւ փախստականներով բնակեցված համայնքների օժանդակության ծրագրերին, հանքարդյունաբերության, քիմիական եւ սննդի արդյունաբերության ոլորտներում առավել մաքուր արտադրությունների զարգացման եւ կիրառման ծրագրերին, վերջերս Հայաստանում բացված UNIDO-ի Արդյունաբերական զարգացման կենտրոնին եւ այլն: Կոնֆերանսն իր աշխատանքները կշարունակի մինչեւ դեկտեմբերի 2-ը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |