Գուրգեն Եղիազարյան. Լյուստրացիայի մասին օրենքը խայտառակություն է և ուղղված է Հայաստանի դեմ![]() 1 դեկտեմբերի 2011 - 13:57 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների առաջարկած Լյուստրացիայի` գաղտնազերծման մասին օրինագիծը հետապնդում է զուտ ներքաղաքական խնդիրներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց 1990-95 թվականներին խորհրդարանի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը` նշելով, որ ինքն էլ է 1992 թվականին նմանատիպ օրինագիծ առաջադրել, սակայն իր նպատակները եղել են բոլորովին այլ: «Համաներում, իշխանական մարմինների կամավոր հրաժարական, եթե նախկինում համագործակցել են ԿԳԲ-ի հետ, բացահայտել այն անձնաց գործերը, ովքեր հրաժարական չեն տա: Թող «Ժառանգությունը» բացահայտի իրենց գերխնդիրը, և գուցե ես էլ նրանց հետ կհամաձայնեմ»,- ասաց Ալբերտ Բաղդասարյանը: Ասուլիսի մյուս բանախոսը` ՍԴՀԿ ներկայացուցիչ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ օրինագծի նպատակն է Հայաստանը թուլացնել, կամազուրկ, փալաս երկիր դարձնել. «Եթե չլինի ազգային անվտանգության ցանց, ինչպե՞ս են պայքարելու անվտանգության համար»: Նա նշեց, որ նախկին ԽՍՀՄ անդամներից նման օրինագիծ ընդունածներից 8-ից 7-ը ԵՄ անդամ են և ներքին ու արտքաին անվտանգության խնդիր չունեն. «Միայն Վրաստանը ԵՄ անդամ չէ, այն էլ շատ մոտ է, կարելի է ասել` շեմին է: Այս օրենքը խայտառակություն է և ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |