Մեքենան վրաերթի է ենթարկել 4 քաղաքացու, որոնցից երեքը մահացել են![]() 1 դեկտեմբերի 2011 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել նշված մեքենայի մոտ կանգնած 4 անձանց, որոնցից երկուսը՝ 21-ամյա Արամ Սիմոնյանը և 31-ամյա Վահան Սահակյանը, տեղում մահացել են: Ոստիկանությունից հայտնում են, որ մյուս երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ 27-ամյա Հարություն Միրզախանյանը, նույնպես մահացել է: Կատարվում է քննություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |