Վյաչեսլավ Կովալենկոն Հայաստանին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ սկսել գովազդել իր հանգստավայրերը

Վյաչեսլավ Կովալենկոն Հայաստանին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ սկսել գովազդել իր հանգստավայրերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում անհրաժեշտ է գովազդել և պրոպագանդել հայկական հանգստավայրերը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Նրա խոսքով, ինքը վերջերս է վերադարձել Ջերմուկից, որն անվանեց «մարգարիտ, բարեբեր շրջան, որոնք մեր երկրագնդի վրա շատ քիչ են»: Նա ընդգծեց, որ հայկական հանգստավայրերի պրոպագանդան պետք է շատ արագ կատարվի, քանի դեռ ռուս հասարակությունում դեռ կենդանի են այնպիսի բրենդերը, ինչպիսիք են Ջերմուկը, Ծաղկաձորը, Դիլիջանը: Ըստ նրա, ամեն դեպքում վաղ թե ուշ դրանով պետք է զբաղվել, սակայն հետո դա շատ ավելի թանկ գործընթաց կլինի:

Վյաչեսլավ Կովալենկոն նաև նշեց, որ ռուսական ընկերությունները ևս կմասնակցեն Հայաստանի զբոսաշրջային բրենդի տարածմանը. «Դա պետք է հայկական և ռուսական ընկերությունների համար փոխշահավետ գործընթաց լինի, իսկ երկու երկրների նախագահները պետք է նրանց աջակցություն ցուցաբերեն»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---