Ադրբեջանցիները ծեծկռտուք են հրահրել հայերի հետ Իրկուտսկի սրճարաններից մեկում 1 դեկտեմբերի 2011 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Իրկուտսկի «Օսկար» սրճարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Չհաստատված տվյալներով, սեղանների շուրջ երկու տարբեր խմբեր էին նստած՝ հայերի և ադրբեջանցիների: Վերջիններս էլ հրահրել են միջադեպը: Նրանցից մեկը սկսել է ինչ-որ պահանջներ ներկայացնել հայերի շրջապատում միակ ռուս տղամարդուն: Ըստ ականատեսների, վիճաբանության պատճառը կին էր: Հայերը պաշտպանել են իրենց ընկերոջը: Վիրավորանքները վերաճել են ծեծկռտուքի: Ամեն ինչ ավարտվել է փոխհրաձգությամբ և դանակահարությամբ: Տուժել է 12 մարդ՝ ռուսներ, հայեր, ադրբեջանիցներ: Հարուցված է քրեական գործ: Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել միայն 40 րոպե անց, որի համար ոստիկանության աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |