Իլեանա Ռոս-Լեյտինեն. Հայոց ցեղասպանության հարցով պետք է զբաղվեն անմիջականորեն Հայաստանն ու Թուրքիան 1 դեկտեմբերի 2011 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցով պետք է զբաղվեն անմիջականորեն Հայաստանն ու Թուրքիան, այլ ոչ թե ԱՄՆ Կոնգրեսը: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, կոնգրեսական Իլեանա Ռոս-Լեյտինենը, գրում է թուրքական Star-ը: «Այդ բռնի գործողությունները մեծ ողբերգություն էին, սակայն այդ սպանություններին ճիշտ պատմական ճանաչում տալը շատ զգայուն թեմա է»,- հայտնել է նա: 2010թ. հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ քվեարկեց քրիստոնեական եկեղեցիների վերադարձման օգտին (H.Res.306): Այս տարվա մարտին նույնպիսի բանաձև ընդունվեց հունական լոբբիի ճնշման ներքո (H.Res.180): Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձևին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում և Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |