Սիրիան դադարեցնում է իր մասնակցությունը Միջերկրածովյան միությանը 1 դեկտեմբերի 2011 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Սիրիան հայտարարել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը Միջերկրածովյան միությանը` ի պատասխան Եվրամիության կողմից Դամասկոսի հանդեպ ձեռնարկված պատժամիջոցներին, հաղորդում է ria.ru-ն: «Սիրիան դադարեցնում է իր անդամակցությունը Միջերկրածովյան միությանը` ի պատասխան իր հանդեպ ձեռնարկված եվրոպական միջոցներին»,- ասվում է Դամասկոսի պաշտոնական հայտարարության մեջ, որը մեջբերում է Sana պետական լրատվական գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրամիության երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը լրացուցիչ պատժամիջոցներ են ընդունել Սիրիայի հանդեպ, որտեղ արդեն ութ ամիս շարունակ չեն դադարում կառավարական ուժերի և ընդդիմության բախումները: Պատժամիջոցների նոր ցուցակում ընդգրկվել է 12 մարդ և 11 սիրիական ընկերություն: Պատժամիջոցների կիրառում է նախատեսված, մասնավորապես, ֆինանսական, բանկային և էներգետիկ սեկտորների մի շարք սուբյեկտների, ինչպես նաև ճնշումների հետ կապված անձանց և հաստատությունների նկատմամբ: Միջերկրածովյան միությունը («Բարսելոնյան գործընթաց` Միություն հանուն Միջերկրական ծովի») ստեղծվել է 2008թ. հուլիսին Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի նախաձեռնությամբ` որպես Հարավային Միջերկրածովի երկրների ու եվրոպական պետությունների միջև գործընկերության զարգացման գործընթացի շարունակություն: Սակայն Բարսելոնյան գործընթացի հաջողությունները բավական համեստ եղան նախագծի չափազանց քաղաքականացված լինելու և մերձավորարևելյան հակամարտության սրման պատճառով:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա |