Փոխվարչապետն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական միջտարածաշրջանային 2-րդ համաժողովի անցկացման հարցը 1 դեկտեմբերի 2011 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին: Ինչպես հաղորդում է ՏԿՆ մամլո ծառայությունը, փոխվարչապետն անդրադարձավ օրերս ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերին և ձեռք բերված պայմանավորվածություններին: Նշվեց, որ առաջիկայում երկկողմ աշխատանքներ կիրականացվեն հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծված միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի 2012թ. օրակարգի ձևավորման ուղղությամբ: Նախատեսվում է, որ խմբի գործունեության օրակարգում կլինեն ինչպես տարածաշրջանների միջև տնտեսական, այնպես էլ հումանիտար համագործակցության խնդիրները, նաև` առկա իրավապայմանագրային բազայի դյուրացման հարցերը: Զրուցակիցները հաջողված համարեցին ապրիլին Երևանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը` ընդգծելով նման ձևաչափով հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը, որը նպաստելու է երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը: Քննարկվեցին երկրորդ համաժողովի անցկացման հնարավորությունները և այն նախապատրաստելու հետ կապված հարցեր: Այս համատեքստում պայմանավորվածություն ձեռք բերվեց 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանի մազպետարանների և ՌԴ տարածաշրջանների վարչակազմերի արտաքին տնտեսական համագործակցության հարցերով պատասխանատուների մասնակցությամբ կլոր սեղան-քննարկում կազմակերպելու վերաբերյալ` երկրորդ համաժողովի օրակարգի համար առաջարկություններ մշակելու նպատակով: Մասնավորապես նշվեց, որ առավել մեծ ուշադրություն կդարձվի զբոսաշրջության, փոքր և միջին ձեռներեցության, հումանիտար ոլորտներում համագործակցության խնդիրներին:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |