Նորվեգիայում որոշել են կրկին բացել իրենց դեսպանությունը Իրանում 1 դեկտեմբերի 2011 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի իշխանությունները որոշել են կրկին բացել իրենց դեսպանությունը Իրանում, որը փակվել էր Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա տեղի ուսանողների հարձակումից հետո: Ինչպես հայտնել է Նորվեգիայի ԱԳՆ ներկայացուցիչ Հիլդա Սթեյնֆելդը, դեսպանատունը կրկին բացվել է դեկտեմբերի 1-ին` այն բանից հետո, երբ նորվեգական դիվանագետները վերանայել են Թեհրանում անվտանգության մակարդակի գնահատականը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նորվեգիան իրանական իշխանություններին խնդրել է ապահովել Թեհրանում դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը: Կատարված աշխատանքի արդյունքների մասին Օսլոյում Իրանի դեսպանը ավելի ուշ պետք է հաղորդի Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությանը: Նոյեմբերի 29-ին արմատական տրամադրված մի խումբ իրանական ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները խուժել էին բրիտանական դիվանագիտական առաքելության շենք, պոկել և այրել Միացյալ Թագավորության դրոշը` փոխարենը ամրացնելով իրանական դրոշը: Բողոքարարները նաև թափանցել էին դիվանագիտական ներկայացուցչության մեկ այլ շենք, որտեղից գաղտնի փաստաթղթեր են առևանգել:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |