«Ռոյթերսի» սեփականատերերը պաշտոնաթող են արել գործակալության ղեկավարին ֆինանսական կորուստների պատճառով 2 դեկտեմբերի 2011 - 10:10 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հունվարի 1-ից «Ռոյթերսի» գլխավոր գործադիր տնօրեն Թոմ Գլոսերը հեռանում է իր պաշտոնից, հայտնում է գործակալությունը: Գլոսերին կփոխարինի 52-ամյա կառավարիչ տնօրեն Ջեյմս Սմիթը: Գրլոսերը գլխավորեց գործակալությունը 2001թ.՝ դառնալով առաջին ամերիկացին այդ պաշտոնում: Նա հայտնի է նրանով, որ վերակառուցեց ընկերությունը, որը նախատեսում էր նաև աշխատակիցների զանգվածային կրճատումներ: Պաշտոնանկության պատճառ հանդիսացավ «Ռոյթերսի» բաժնետոմսերի գնի անկումը վերջին ամիսներին: Գործակալության բաժնետոմսերի 55 տոկոսը պատկանում է Թոմսոն ընտանիքին, որի կորուստները կապված «Ռոյթերսի» հետ կազմել են 5,5 մլրդ դոլար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |