Միջազգային Transparency International կազմակերպությունը որոշել է դադարեցնել համագործկցությունը FIFA-ի հետ 2 դեկտեմբերի 2011 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Միջազգային Transparency International (TI) կազմակերպությունը որոշել է դադարեցնել համագործկցությունը FIFA-ի հետ, որի ղեկավարությունը դիմել է իրեն մի շարք կոռուպցիոն սկանդալներից հետո: Transparency International, որը հայտնի է աշխարհի պետությունների կոռումպացվածության վարկանիշով, նշում է, որ իր երկու կարևոր առաջարկություններին ուշադրություն չի դարձվել: Նախ, ՖԻՖԱ-ի կողմից TI փորձագետին ֆուտբոլային ֆեդերացիայում բարեփոխումներ անցկացնելու համար վարձատրելը խախտում է նրա անկախությունը: Ինքը փորձագետը՝ Մարք Պիտը, հայտարարել է, որ չի քննելու հին սկանդալները, որոնց հետաքննումը TI մյուս առաջարկությունն էր: Transparency-ի հայտարարությունները ՖԻՖԱ-ում բարեփոխումների նկատմամբ հավատը կոտրում է: Դրանք ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Զեպ Բլատտերը, նշում է Բի-Բի-Սիի սպորտային մեկնաբան Ալեքս Կեպստիկը: ՖԻՖԱ-ն հրաժարվել է մեկնաբանել TI որոշումը: Transparency-ի սպորտի վերաբերյալ հարցերում խորհրդական Սիլվիա Շենկն ասել է, որ Մարկ Պիտը չի կարողանա ֆեդերացիայից անկախ մնալ, եթե ՖԻՖԱ-ն նրան վճարում է: «Մենք ենթադրում ենք, որ եթե ՖԻՖԱ-ն ինչ-որ մեկին վճարում է, ապա այդ մարդը չի կարող լինել անկախ հանձնաժողովում: Նա ՖԻՖԱ-ի հետ համաձայնագիր ունի, իսկ դա նշանակում է, որ նա անկախ չէ»,- Շենկի խոսքերը փոխանցում է BBC-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |