Լույս կընծայվի Գյումրիի ռուսական զինվորական գերեզմանատան մասին պատմող գիրք![]() 2 դեկտեմբերի 2011 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների Երիտասարդական միության վարչության խորհրդի ներկայացուցիչ Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ արդեն սկսվել են գրքի հրատարակության նախապատրաստական աշխատանքները: Այն պատմում է Գյումրիում գտնվող ռուսական Պատվո Բլուր զինվորական գերեզմանատան պատմության, ավերման և վերածնման մասին: «Պատվո բլրի վերածնված ճակատագրը» խորագրով գիրքը կհրատարկվի մյուս տարվա գարնանը: Հրատարակումից հետո գիրքը կտարածվի ԱՊՀ բոլոր երկրներում, ինչը թույլ կտա ևս մեկ անգամ հիշեցնել հետխորհրդային տարածաշրջանի ազգերի ընդհանուր պատմական հիշողության մասին: Պատվո բլուր ռուսական զինվորական գերեզմանատունը ստեղծվել է 1856 թ գեներալ Նիկոլայ Մուրավյովի հրամանով: Կից կառուցվել է ռուս ուղղափառ մատուռ, որտեղ կատարվել են զոհվածների թաղման արարողությունները: 1956թ Պատվո բլուրը ավերվել է. դրա տեղում խորհրդային իշխանությունները կառուցել են մանկական պրոֆիլակտիկ կենտրոն: Պատվո բլուրը վերականգնվել է 2010 թ՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վ. Կովալյովի նախաձեռնությամբ: Բացումը տեղի է ունեցել նախորդ տարվա օգոստոսի 20-ին՜ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |